Logo

Մախաչևը կարող է վերադառնալ հաջորդ տարի

11:56 / 19.09.2024Խառը մենամարտեր
null

ММА-ի ամերիկացի մենեջեր Ալի Աբդել Ազիզը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի վերադարձի մասին:

Հունիսին ռուսաստանցի մարտիկը ձեռքի վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեյի հետ տիտղոսային մենամարտի ժամանակ:

«Իսլամի հետ ամեն ինչ կարգին է: Նա երբեք չի ցանկացել վիրահատության ենթարկվել: Շատ հավանական է, որ տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում մենք տեսնենք Մախաչևին»,- հանրահայտ մասնագետի խոսքը մեջբերում է ESPN MMA-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և Մախաչևի միջև մենամարտն այս տարի չի կայանալու:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ