UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին չորրորդ անգամ պաշտպանած դաղստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը տիտղոսային մենամարտից հետո հայտարարել է, որ միշտ փորձում է վաղաժամ հաղթել:
«Միշտ ցանկանում եմ վաղաժամ հաղթանակի հասնել: Ինձ մի փոքր հնարավորություն տվեք, և ես ամեն ինչ կանեմ` ժամանակից շուտ հաղթանակ տանելու համար:
Ինձ համար նշանակություն չունի, թե ով է մրցակիցս, միշտ ցանկանում եմ արագ հաղթել:
Ինձ դուր է գալիս իմ չեմպիոնական գոտին: Իմ գործը չէ մրցակիցներին ընտրելը: Եթե ինչ որ մեկն ուզում է հասնել այս գոտուն, թող դուրս գա օկտագոն»,- ասել է 33-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած UFC 311-ի գլխավոր մենամարտում Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյին:
UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOS, Android):