Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիային և պարտվեց 0-1 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականի հաղթական գոլը խփեց հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Ստեֆան Յովետիչը:
Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին, իսկ շվեդները տանը նույն առավելությամբ ուժեղ գտնվեցին Ալբանիայի թիմից:
Սերբերի միակ գոլը խփեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլյալի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ Շվեդիայի հավաքականին հաղթանակ պարգևեց բելգիական «Յունիոնի» հարձակվող Գուստաֆ Նիլսոնը:
Ընկերական խաղեր
Չեռնոգորիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1-0 (տեսանյութ)
Ստեֆան Յովետիչ, 45
Կիպրոս - Սերբիա՝ 0-1 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 7
Չիրացրած 11-մետրանոց՝ Ալեքսանդր Միտրովիչ, 11 (Սերբիա)
Շվեդիա - Ալբանիա՝ 1-0 (տեսանյութ)
Գուստաֆ Նիլսոն, 62


