Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը Diario El Norte-ի հետ զրույցում նշել է, որ նախընտրում է պասիվ հանգիստը:
«Սիրածս զբաղմունքը ֆուտբոլն է, դրանից հետո ոչնչով չեմ զբաղվում: Պառկում եմ բազմոցին և խմում եմ մատե: Ինչ վերաբերում է սոցցանցերին, ապա խուսափում եմ դրանցից»:
Արգենտինացին այս մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 5 գոլով ու 4 ասիստով: