Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի նախկին ընկերուհին 5 տարվա հարաբերությունների համար 6 միլիոն դոլար է պահանջում, հայտնում է Clarin-ը:
Հանրահայտ ինֆլյուենսեր Կամիլա Մայանը փոխհատուցում է պահանջում, որ արգենտինացի աստղն իրեն փոխարինել է Այլեն Կովիով:
Մայանի շանսերը պակասել են, երբ ֆուտբոլիստի փաստաբանները խնդրել են գործը քննել Անգլիայում:
Անգլիական դատական համակարգում հարաբերությունների համար փոխհատուցում վճարելու մասին հոդված չկա:
Մակալիստերի ընկերուհին կարող է բողոքարկել որոշումը, սակայն այդ դեպքում պարտավոր կլինի վճարել պահանջվող 6 միլիոն դոլարի 3 տոկոսը (180 հազար դոլար):


