Logo

«Միլանի» դարպասապահը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:19 / 19.10.2022ԱԱԱ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանի սրունքի վնասվածքը կրկնվել է, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա դարպասապահի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն նա կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Ֆրանսիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ