Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպման 23-րդ րոպեին տանտերերի ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը տուգանայինից կատարած հրաշալի հարվածով բացել է խաղի հաշիվը:
@vnews_official Մահրեզի գոլը տուգանայինից «Չելսիի» դեմ խաղում #riyadmahrez #chelsea #manchestercity #facup ♬ оригинальный звук - VNews
30-րդ րոպեին 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով հաշիվը կրկնապատկել է աշխարհի նորընծա չեմպիոն Խուլիան Ալվարեսը, իսկ 38-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը:
Առաջին խաղակեսի 40-րդ րոպեի դրությամբ «Մանչեսթեր Սիթին» «Չելսիին» հաղթում է 3-0 հաշվով: Հատկանշական է, որ Գվարդիոլայի թիմի մեկնարկային կազմից բացակայում են առանցքային խաղացողներ Կևին դե Բրույնեն ու Էրլինգ Հոլանդը:


