«Մանչեսթեր Սիթին» և Ռիյադ Մահրեզը երկարաձգել են պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագրով ֆուտբոլիստը «քաղաքայինների» կազմում ելույթ կունենա մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ալժիրցին «Մանչեսթեր Սիթիի» կազմը համալրել է 2018 թվականին «Լեսթերից»: Թիմում անցկացրած 189 խաղում խփել է 63 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում:
«Շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար: Այստեղ անցկացրած ամեն մի պահը վայելում եմ: Ինձ համար մեծ պատիվ է այս հիասքանչ ակումբը ներկայացնելը»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Մահրեզը:


