Logo

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Բիլ Ռասելը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:20 / 31.07.2022• Բասկետբոլ
null

Հուլիսի 31-ին մահացել է բասկետբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը՝ Բիլ Ռասելը։ NBA-ի լեգենդը կյանքից հեռացել է 88 տարեկանում, հաղորդվում է Ռասելի պաշտոնական թվիթերում։

Ռասելը «Բոսթոն Սելթիքսի» հաջողության անկյունաքարերից մեկն էր և կարիերայում 11 անգամ նվաճել է NBA-ի հաղթողի տիտղոսը։ NHL-ի «Մոնրեալ Քանադիենսի» հոկեյիստ Անրի Ռիշարի հետ միասին, Ռասելին է պատկանում հյուսիսամերիկյան լիգաներում ամենաշատ նվաճած չեմպիոնի տիտղոսը։

Ռասելը նաև գլխավոր մարզչի կարգավիճակում երկու անգամ «Բոսթոնի» հետ դարձել է NBA-ի չեմպիոն։

Նա հինգ անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր խաղացող, իսկ 1956 թվակականին ԱՄՆ-ի հավաքականի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ