Logo

Կյանքից հեռացել է «Ռեդ Բուլ» ընկերության համահիմնադիրը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:24 / 23.10.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեդ Բուլ» ընկերության համահիմնադիր և համասեփականատեր Դիտրիխ Մատեշիչը երկարատև հիվանդության պատճառով հեռացել է կյանքից 78 տարեկանում, հայտնում է BBC-ն:

Ավստրիացին ընկերության 49 տոկոս բաժնետերն էր ու կանգնած էր «Ռեդ Բուլի» ստեղծման ակունքներում: Ընկերությանն է պատկանում նաև Ֆորմուլա-1-ի մեկ այլ կոլեկտիվ` «Ալֆա Տաուրին», ինչպես նաև «Ռեդ Բուլ Զալցբուրգ», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ֆուտբոլային ակումբները:

Մատեշիչը հիմնադրել է նաև «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբն ու կառուցել «Ռեդ Բուլ Ռինգ» ավտոդրոմը:

Առաջիկայում կայանալիք Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Գրան պրիում «Ռեդ Բուլը» կարող է իր պատմության մեջ 5-րդ անգամ հաղթել Կոնստրուկտորների գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ