Logo

Մահացել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նուգզարի Ցուրցումիան

23:25 / 03.07.2024Ըմբշամարտ
null

27 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ Նուգզարի Ցուրցումիան։

1Tv.ge-ն գրում է, որ Ցուրցումիային մահացած են հայտնաբերել իր տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` նա ինքնասպան է եղել։

2019-ին վրացի ըմբիշը 55 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։ Ցուրցումիան նաև աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե ու արծաթե մեդալակիր էր, Եվրոպայի առաջնություններում էլ երեք անգամ նվաճել էր բրոնզե, մեկ անգամ` արծաթե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա