66 տարեկանում կյանքից հեռացել է ըմբշամարտի Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 22-ին՝ ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում:
Հուղարկավորությունը` հունվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: