77 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մանկավարժ Սերգեյ Սոլովյովը։
Սերգեյ Սոլովյովը մի շարք հայտնի և սիրված ֆիլմերի հեղինակ է, նա նկարահանել է «Մանկությունից հարյուր օր անց» (1975 թ.), «Ասա» եռերգությունը (1987 թ.), «Փրկիչը» (1980 թ.), «Սև վարդը տխրության խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո» (1989), «Տուն աստղային երկնքի տակ» (1991) և այլ ֆիլմեր։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1977, «Մանկությունից հարյուր օր անց» ֆիլմի համար)։ Ստացել է Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1976), Կինոտավր մրցանակ (1992): Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով (2005 թ.):