Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Ֆեռնանդո Ֆեռնանդես Տապիասը մահացել է 86 տարեկանում, հաղորդում է «Արքայական ակումբի» կայքը:
Տապիասը մադրիդյան գրանդում տարբեր հաստիքներ է զբաղեցրել 1993 թվականից: 2000 թվականի հուլիսի 17-ից մինչև 2006 թվականի հուլիսի 2-ը իսպանացին եղել է Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2009 թվականի հունիսի 1-ից ակումբի փոխնախագահն էր։
Ֆեռնանդո Ֆեռնանդես Տապիասի՝ Մադրիդի «Ռեալին» նվիրած ժամանակահատվածում «Արքայական ակումբը» նվաճել է 58 տիտղոս:
«Ռեալը» ցավակցել է ակումբի փոխնախագահի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա մահվան կապակցությամբ: