82 տարեկանում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նիդերլանդցի նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը, հաղորդում է «Արքայական ակումբի» կայքը:
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են թիմի պատմական մարզիչ Լեո Բենհակերի մահվան համար: Նա գլխավորել է մեր թիմը 1986-ից 1989 թվականներին և 1992-ին»,- ասված է հայտարարության մեջ:
Բենհակերի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ՝ երկրի գավաթակիր, երկու անգամ՝ սուպերգավաթակիր:
«Ռեալից» բացի, նիդերլանդցի մասնագետը գլխավորել է նաև «Այաքսը», «Ֆեյենորդը», «Վիտեսն» ու այլ թիմեր:


