53 տարեկանում մահացել է «Պորտուի» նախկին կիսապաշտպան Ժորժե Կոշտան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
A Bola-ի տեղեկություններով` Կոշտայի մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Նա մահացել է հիվանդանոցում։
Նախկին ֆուտբոլիստն ուշագնաց է եղել «Պորտուի» մարզաբազայում, ինչից հետո ծանր վիճակում հոսպիտալացվել է։ 2022թ. նույնպես նա սրտի կաթված էր ստացել։
Կոշտան «Պորտուում» հանդես է եկել 1987-2006թթ., 325 խաղում խփել 20 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա 1996-2005թթ. եղել է թիմի ավագը։
Կոշտան «Վիշապների» հետ 8 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 5 անգամ` երկրի գավաթակիր, 2003թ. հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, իսկ 2004թ.` Չեմպիոնների լիգան։


