Logo

Մահացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

13:33 / 29.04.2024Ֆուտբոլ
null

27 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը.

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: 

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ զբաղվել է մարզական լրագրությամբ, աշխատել է նաև Կապանի «Գանձասարում» և Երևանի «Ուրարտուում»։ Նա անվանի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն է։

«Ուրարտուն» ևս ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ։

Դավիթ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 1-ին` ժամը 18:00-ից-20:00-ը, «Էրեբունի» սգո սրահում (հասցե` Խաղաղ Դոնի 2/14):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա