49 տարեկանում կյանքից հեռացել է ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը, հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Baza-ն գրում է, որ դաղստանցի ըմբիշի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։ Մարզիկը մարտի 2-ին հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում` թունավորման կասկածանքով։ Ժամեր անց բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Սայտիևն ըմբշամարտի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկներից էր։ Նա Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճել էր Ատլանտայում (1996թ.), Աթենքում (2004թ.) և Պեկինում (2008թ.)։
Բուվայսար Սայտիևը նաև աշխարհի ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն էր։