Logo

Մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.03.2020ՍՊՈՐՏ
է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան - Մահացել է Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:55

-

-

Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ կյանքից հեռացել է պատանեկան թիմի ֆուտբոլիստ Քրիստիան Մինչոլան։

Ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում։

14-ամյա Մինչոլան, որ հանդես էր գալիս հարձակման գծում, մադրիդյան ակումբի պատանեկան թիմի կազմում դարձել էր ավելի քան 50 գոլի հեղինակ։

Մադրիդյան ակումբն իր պաշտոնական կայքում ցավակցական խոսքեր է հղել ֆուտբոլիստի ընտանիքին ու հարազատներին։

Ֆուտբոլիստի անժամանակ մահվանն անդրադարձել է նաև Կոկեն․ «Զայրույթ ու ցավ եմ ապրում, որ ստիպված եմ հրաժեշտ տալ Քրիստիան Մինչոլային։ Կյանքը շատ անարդար է։ Մենք հպարտ ենք, որ դու կրել ես այս մարզաշապիկը։ Իմ աջակցությունն եմ հայտնում նրա թիմակիցներին, ընտանիքին ու հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ»։

Երկրպագուներից մեկն էլ այսպես է արձագանքել Քրիստիանի մահվան լուրին․ «Իր ժամանակից շատ ավելի շուտ հեռացավ։ Հանգչիր խաղաղությամբ, Քրիստիան։ Հիմա դու թիմին կաջակցես երրորդ ամֆիթատրոնից»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ