Logo

Մահացել է «Հերտայի» նախագահ Կայ Բերնշտեյնը

19:04 / 16.01.2024Ֆուտբոլ
null

43 տարեկանում կյանքից հեռացել է «Հերտայի» նախագահ Կայ Բերնշտեյնը: Այս մասին հաղորդել է բեռլինյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբում բոլորը շոկի մեջ են և իրենց խորը ցավն են արտահայտում այս նորությունից հետո: «Հերտայի» ամբողջ ընտանիքը ցավում է Կայի մահվան համար, մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու ընկերների հետ են: Բոլորին խնդրում ենք հարգել նրա ընտանիքի վիշտն այս ծանր ժամանակներում», - ասված է հայտարարությունում:

Բերնշտեյնը «Հերտայի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից: Գերմանիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս Բունդեսլիգա 2-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ