Logo

Կյանքից հեռացել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

19:17 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
null

75 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիչ Գեորգի Յարցևը։ Նախկին ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել սեփական տանը, հաղորդում է «РЕН ТВ»-ն։

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Գեորգի Յարցևը խաղացել է Կոստրոմայի «Սպարտակում», Սմոլենսկի «Իսկրայում», ԲԿՄԱ-ում, «Գոմսելմաշում», Մոսկվայի «Սպարտակում» ու «Լոկոմոտիվում», «Մոսկվիչում»։

Ռուսաստանցին մարզչական աշխատանք է կատարել «Սպարտակում», «Դինամոյում», «Ռոտորում», «Տորպեդոյում», մոլդովական «Միլսամիում» ու Ռուսաստանի ազգային հավաքականում (2003-2005)։ 2016-2021-ը նա «Տամբով» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենն էր։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ