72 տարեկանում կյանքից հեռացել է նորվեգացի նախկին մարզիչ Օգե Հարեյդեն։
Հարեյդեն տառապում էր գլխուղեղի քաղցկեղով։ Հիվանդությունն ախտորոշվել էր 2025թ. ամռանը։ Կյանքի վերջին շրջանում նա դժվարությամբ էր հաղորդակցվում։
Օգե Հարեյդեն առավել հայտնի է Նորվեգիայի (2003-08թթ.) ու Դանիայի (2016-20թթ.) ազգային հավաքականներում աշխատելու ժամանակահատվածից։ Դանիացիները նրա գլխավորությամբ ԱԱ-2018-ում հասել են քառորդ եզրափակիչ։
Մասնագետը 2023-24թթ. մարզել է նաև Իսլանդիայի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ «Բրոնբյուն» դարձել է Դանիայի, «Մալմյոն» ու «Հելսինգբորգը»` Շվեդիայի, «Ռոսենբորգը»` Նորվեգիայի չեմպիոն։


