Մահացել է Daily Mail-ի լեգենդար լրագրող, թենիսի փորձագետ Մայք Դիկսոնը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրողի կինը։
Դեպքը տեղի է ունեցել այս օրերին Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ։ Դիկսոնը, որին Անգլիայում իր գործունեության համար տվել էին «Պարոն Ուիմբլդոն» մականունը, 59 տարեկան էր։ Նա ժամանել էր Մելբուրն Ավստրալիայի բաց առաջնությունը լուսաբանելու համար։
Դիկսոնի վերջին հարցազրույցը եղել է հունվարի 16-ին բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուի հետ, որը հաղթահարել էր առաջին շրջանի արգելքը։