65 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դարպասապահ Հելմութ Դուկադամը, հայտնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ռումինացի դարպասապահը Չեմպիոնների լիգայի 1985/86 մրցաշրջանի եզրափակիչի հերոսն է։ Նա այդ ժամանակ հանդես էր գալիս Բուխարեստի «Ստյաուայում» և կատալոնական «Բարսելոնայի» դեմ վճռորոշ խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվաշածարի ժամանակ հետ մղեց մրցակցի բոլոր չորս հարվածները։ Ռումինական ակումբներից «Ստյաուան» մինչև օրս միակն է, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։
Դուկադամը դեռ 1986 թ. տառապում էր աթերոսկլերոզով և նրան նույնիսկ սպառնում էր աջ ձեռքի անդամահատում, սակայն երեք տարի բուժվելուց հետո նա կարողացել շարունակել կարիերան։