54 տարեկանում կյանքից հեռացել է Բելգիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գլեն դե Բուկը։
Դե Բուկը մահացել է դեկտեմբերի 8-ին հեմոռագիկ ինսուլտից։
Նախկին ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասը (1995-2005թթ.) անցկացրել է «Անդերլեխտում», 281 խաղում խփել է 23 գոլ, կատարել 3 ասիստ, երեք անգամ դարձել Բելգիայի չեմպիոն, երկու անգամ` երկրի գավաթակիր, մեկ անգամ` Լիգայի գավաթակիր։ Նա հանդես է եկել նաև «Մեխելենում»։
Դե Բուկը նաև 1 գոլ է խփել Բելգիայի ազգային հավաքականում անցկացրած 36 խաղում: Նա ազգային թիմի կազմում 1998 և 2002թթ. մասնակցել է աշխարհի առաջնությանը։
Դե Բուկը կարիերան ավարտելուց հետո զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ` գլխավորելով բելգիական «Կորտրեյկը», «Լոկերենը», «Ռույալ Մուսկրոնը», «Սերքլ Բրյուգեն», նիդերլանդական «Վենլոն» և այլ ակումբներ։


