«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ «Լեսթերի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի տնային խաղում` 2-1:
Հաղթական գոլը 90+3-ին խփեց «Լեսթերի» նախկին պաշտպան, անգլիացի Հարի Մագուայրը:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում է: Այդ փուլի ուղեգրի համար կպայքարեն նաև «Լիդս» - «Միլուոլ», «Բրայթոն» - «Չելսի», «Պրեսթոն» - «Ուայքոմբ», «Էքսեթեր» - «Նոթինգհեմ», «Քովենթրի» - «Իփսվիչ», «Բլեքբեռն» - «Վուլվզ», «Ուիգան» - «Ֆուլհեմ», «Բիրմինգհեմ» - «Նյուքասլ», «Պլիմութ» - «Լիվերպուլ», «Էվերթոն» - «Բորնմութ», «Ասթոն Վիլա» - «Տոտենհեմ», «Սաութհեմփթոն» - «Բարնլի», «Լեյթոն Օրիենթ» - «Մանչեսթեր Սիթի», «Դոնքասթեր» - «Քրիստալ Փելաս» և «Սթոք» - «Քարդիֆ» զույգերը:
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»` 2-1 (տեսանյութ)
Ջոշուա Զիրկզե, 68, Հարի Մագուայր, 90+3 - Բոբի Դեկորդովա-Ռեյդ, 42