Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրն ասել է՝ ինչպես է վերաբերվում քննադատություններին:
«Ես պարտավոր չեմ ինչ-որ մեկին ապացուցելու, թե ինչ խաղային որակներ ունեմ: Ես Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել եմ ավելի քան 50 խաղի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել եմ գրեթե 200 խաղ՝ լինելով թիմի ավագը:
Այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ լինելը պարտավորեցնող է»,- Մագուայրի խոսքը մեջբերում է 90min-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում է 2019 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: