Logo

Մագուայեր. «Հաճելի է վերջապես հաղթել «Լիվերպուլին»»

22:22 / 19.10.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում տարած հաղթանակի (2-1) մասին, գրում է BBC-ն։

«Մեծ նշանակություն ունի այս հաղթանակը։ Վերջին տարիներին «Լիվերպուլը» շատ հաճախ էր մեզ հաղթում։ Շատ սպասված հաղթանակ էր։ Մենք շատ էինք ուզում գալ «Էնֆիլդ» ու 3 միավոր վաստակել։

Այստեղ եմ գալիս արդեն 7 տարի, և այդ ընթացքում հաղթանակ չտանելը շատ ծանր էր։ Այս հաղթանակը մեր երկրպագուների համար է, և հուսով եմ` նրանք այսօր կվայելեն երեկոն։

Հաճելի է վերջապես հաղթել «Լիվերպուլին»։ Վստահ եմ` այսօր երկրպագուները հիանալի հիշողություններով կվերադառնան տուն, իսկ մենք` երջանիկ»,- ասել է անգլիացի պաշտպանը։

«Լիվերպուլի» դեմ հանդիպման հաղթական գոլը 84-րդ րոպեին խփել է հենց Մագուայերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս «Լիվերպուլին» չէր հաղթել գրեթե 10 տարի։ Նախորդ հաղթանակն «Էնֆիլդում» մանկունիական գրանդը գրանցել էր 2016թ. հունվարի 17-ին։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ