«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը վնասվածք է ստացել։
31-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել է, որ խաղադաշտից բացակայելու է մի քանի շաբաթ։
«Վրդովված եմ վնասվածքի պատճառով։ Ապաքինման համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ, բայց կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մագուայրը։
Անգլիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 9 խաղում խփել է 1 գոլ։