Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նորվեգացի գրոսմայստերը հաղթեց 13 պարտիաներից 7-ում, գրանցեց 6 ոչ-ոքի և 10 միավորով գրավեց առաջին տեղը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեևը, որը վաստակեց 9,5 միավոր: