Logo

Մագնուս Կառլսենը` արագ շախմատի աշխարհի 6-ակի չեմպիոն

20:24 / 28.12.2025Շախմատ
null

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը դարձավ արագ շախմատի աշխարհի 6-ակի չեմպիոն։

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած մրցաշարում նորվեգացի շախմատիստը 13 մրցափուլում գրանցեց 9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, միայն 1 պարտություն և 10,5 միավորով արժանացավ ոսկե մեդալի։

Երկրորդ տեղը 9,5 միավորով զբաղեցրեց Վլադիսլավ Արտեմիևը (Ռուսաստան)։ Նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրեց հնդիկ Արջուն Էրիգայսին։

Կառլսենն արագ շախմատի աշխարհի չեմպիոն դարձել է նաև 2014, 2015, 2019, 2022 և 2023 թվականներին։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Շանթ Սարգսյանը` 8 միավորով զբաղեցնելով 36-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ