Logo

Մագնուս Կարլսենն առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր

17:21 / 24.08.2023Շախմատ
null

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթակիր։

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարը եզրափակիչում մրցեց 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ ու հաղթեց թայ-բրեյքում։

Թայ-բրեյքում Կարլսենը հաղթեց առաջին պարտիայում, իսկ երկրորդն ավարտվեց ոչ-ոքի՝ 1,5-0,5։

Երրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին մասնակցում Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը, որին չէր մեկնել նաև ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա