Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի մասնակցի համաշխարհային թագի համար մրցամարտին, որտեղ մրցակիցը պետք է լիներ Հավակնորդների միցաշարի հաղթող, Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին:
«Ես տեղեկացրել եմ իմ թիմին, ՖԻԴԵ-ին և Յան Նեպոմնյաշչիին, որ չեմ մասնակցի դասական շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղին: Շախմատային թագի համար ևս մեկ մրցախաղ անցկացնելու մոտիվացիա չունեմ»,- ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարի խոսքը մեջբերում է chessdom-ը:
Ավելի վաղ Կարլսենը դժգոհել էր համաշխարհային թագի համար անցկացվող մրցամարտի կանոնակարգից՝ նշելով, որ կխաղա Նեպոմնյաշչու հետ, եթե ՖԻԴԵ-ն ընդունի իր առաջարկած ձեւաչափը։
ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Յան Նեպոմնյաշչին աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում կհանդիպի չինացի Դին Լիժենին:
«Ես հարգում եմ Կարլսենի որոշումը: Հաջորդը կլինի Յանի հանդիպումը Դին Լիրենի հետ»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Չինաստանը ներկայացնող գրոմսայստերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 3-րդն է:
Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին համաշխարհային թագի համար մրցամարտում հանդիպել էին նաև նախորդ տարի։ Նորվեգացի գրոմսայստերը վստահ հաղթանակ էր տարել ժամանակից շուտ։


