Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Բետիսը» սեփական խաղադաշտում ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ` 1-1:
Ջուդ Բելինգեմի գոլին տանտերերը պատասխանեցին Այտոր Ռուիբալ Գարսիայի դիպուկությամբ:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 39 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն 1 միավոր զիջող «Ժիրոնան» տուրի իր խաղը դեռ չի անցկացրել: «Բետիսը» 26 միավորով 7-րդն է:
Լա լիգա, 16-րդ տուր
«Բետիս» – «Ռեալ Մադրիդ»՝ 1-1 (տեսանյութ)
Այտոր Ռուիբալ Գարսիա, 66 – Ջուդ Բելինգեմ, 53