Logo

«Ռեալի» առաջատարներից երկուսը չի մասնակցի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին

15:58 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

Ֆրանսիացին ատամի ցավի պատճառով չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:

«Սերուցքայինների» հետ Սան Սեբաստիան չի մեկնել նաև դարպասապահ Տիբո Կուրտուան, որն աջ ոտքի մկանային վնասվածք ունի: Ակնկալվում է, որ մեկնարկային կազմում նրան կփոխարինի Անդրեյ Լունինը:

«Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին խաղը կկայանա փետրվարի 27-ին, մեկնարկը՝ ժամը 00:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա