Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Ռայո Վալեկանոյին»` 1-1։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում մադրիդյան ակումբի պատասխան գոլը խփեց թիմի նորեկ, Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քոնոր Գալահերը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 12 միավորով չորրորդ տեղում է, «Ռայո Վալեկանոն» հավաքել է 8 միավոր և 9-րդն է։
Լա լիգա, 6-րդ տուր
«Ռայո Վալեկանո» - «Աթլետիկո»` 1-1
Իսի Պալազոն, 35 - Քոնոր Գալահեր, 49