Logo

Մադրիդ. Ռաֆայել Նադալը երրորդ հաղթանակը տարավ

22:11 / 29.04.2024Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

37-ամյա իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում երեք սեթում 6-1, 6-7 (5-7), 6-3 հաշվով հաղթեց արգենտինացի Պեդրո Կաչինին: Մրցախաղը տևեց 3 ժամ 4 րոպե:

Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը 602 օրվա ընթացքում առաջին անգամ մեկ մրցաշարի ընթացքում երեք անընդմեջ հաղթանակ տարավ, նմանատիպ նախորդ շարքը եղել էր ԱՄՆ-ի բաց առաջնության 2022 թվականի խաղարկությունում:

Նադալը Մադրիդի մրցաշարի 1/8 եզրափակիչում կմրցի չեխ Իրժի Լեգեչկայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա