Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի կարողացել հաղթահարել Մադրիդում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը.
Երրորդ մրցախաղում 37-ամյա իսպանացի թենիսիստը 2 սեթում պարտվել է չեխ Իրժի Լեհեչկային (31-րդ ռակետ)՝ 5-7, 4-6: Մրցախաղը տևել է 2 ժամ 3 րոպե:
Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Լեհեչկան կվիճարկի երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նադալը 602 օրվա ընթացքում առաջին անգամ էր մեկ մրցաշարի ընթացքում երեք անընդմեջ հաղթանակ տարել, նմանատիպ նախորդ շարքը եղել էր 2022թ. ԱՄՆ-ի բաց առաջնությունում:
Մադրիդի «Մասթերսում» իսպանացին ուժեղ էր գտնվել 16-ամյա ամերիկացի Դարվին Բլանչից, աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրից ու արգենտինացի Պեդրո Կաչինիից:
Մադրիդ. Խաչանովը պարտվեց աշխարհի երկրորդ ռակետին, Ալկարասի հաղթանակը