Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Մադրիդի «Մասթերսում»:
Աշխարհի 17-րդ ռակետը 1/8 եզրափակիչում երեք սեթում 7-5, 3-6, 3-6 հաշվով պարտվեց իտալացի Յանիկ Սիներին: Մրցախաղը տևեց 2 ժամ 10 րոպե: Երկրորդ ռակետ Սիները կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի և կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի դիմակայության հաղթողի հետ:
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ 1/8 եզրափակիչում երեք սեթում 6-3, 6-7 (5-7), 7-6 (7-4) հաշվով հաղթեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին: Մրցախաղը տևեց 2 ժամ 52 րոպե:
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում կմրցի ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ: