Մադրիդի «Մասթերսի» երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Թոմի Փոլի հետ և պարտվեց 3 սեթում: Գրանցվեց 3:6, 6:3, 2:6 հաշիվը:
Հանդիպման ընթացքում հայ թենիսիստը 4 հնարավորից 1 բրեյք կատարեց, իսկ ամերիկացին՝ 7 հնարավորից 3:
Կարենը կարիերայում երկրորդ անգամ էր մրցում աշխարհի ներկայիս 12-րդ ռակետի հետ և կրկին պարտվեց:
1/8 եզրափակիչում Թոմի Փոլը կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի զույգի հաղթողի հետ:
Mutua Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և կավարտվի մայիսի 4-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,055,385 եվրո է:
ATP-1000 կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


