Logo

Մադրիդ. Էլինա Ավանեսյանը պարտվեց իր սկզբունքային մրցակցին

14:59 / 22.04.2025Թենիս
null

Մադրիդում մեկնարկեց WTA 1000 կարգի մրցաշարը, որտեղ առաջին պարտություններից մեկը կրեց Էլինա Ավանեսյանը:

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին 4:6, 4:6 հաշվով պարտվեց ամերիկուհի Կառոլայն Դոուլհայդին:

Երկրորդ սեթում Էլինան հաշվի մեջ առջևում էր 4:1 հաշվով, բայց պարտվեց՝ 4:6:

2022 թվականին Դոուլհայդը Ավանեսյանին հաղթել էր «Ռոլան Գարոսում», բայց դրանից հետո Էլինան 2 անգամ գերազանցել էր ամերիկուհուն: Այժմ նրանց անձնական հաշիվը դարձավ 2:2:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ