Մադրիդում ընթացող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի նախորդ երկու տարիների հաղթող, իսպանացի 20-ամյա թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս մնաց հետագա պայքարից։
Աշխարհի երրորդ ռակետը քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտվեց Անդրեյ Ռուբլյովին (8-րդ ռակետ)՝ 6-4, 3-6, 2-6։ Ռուս թենիսիստը դարձավ մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը, որտեղ մրցելու է Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 13-րդ ռակետ) - Ֆրանսիսկո Չեռունդոլո (Արգենտինա 22-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Քառորդ եզրափակիչում կայանալու են նաև Յանիկ Սիներ (Իտալիա, երկրորդ ռակետ) - Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա, 35-րդ ռակետ), Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան, 4-րդ ռակետ) - Իրժի Լեհեչկա (Չեխիա, 31-րդ ռակետ) մրցախաղերը։