Logo

Մադրիդ. 15-ամյա Անդրեևան հաղթեց աշխարհի 14-րդ ռակետին

16:42 / 27.04.2023Թենիս
null

15-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան դուրս եկավ Մադրիդում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Անդրեևան (194-րդ ռակետ) երկրորդ շրջանում երկու սեթում 7-6 (8-6), 6-3 հաշվով առավելության հասավ աշխարհի 14-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Բեատրիս Հադադ-Մայայի նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 13 րոպե:

Անդրեևան 21-րդ դարում դարձավ 7-րդ 15-ամյա թենիսիստուհին, որը հաղթեց WTA-ի թոփ-20-ի ներկայացուցիչի:

Ռուսաստանի ներկայացուցիչը Մադրիդի մրցաշարի երրորդ շրջանում կհանդիպի Մարկետա Վոնդրուսովա (Չեխիա) - Մագդա Լինետի (Լեհաստան) մրցախաղի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Անդրեևան առաջին շրջանում 6-3, 6-4 հաշվով առավելության էր հասել կանադուհի Լեյլա Ֆերնանդեսի (49-րդ ռակետ) նկատմամբ՝ տանելով կարիերայի առաջին հաղթանակը WTA-ի մրցաշարերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա