Logo

Մացարին կարող է հեռացվել «Բարսելոնայի» դեմ խաղից հետո

16:37 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» ղեկավարությունը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին, եթե թիմը բացասական արդյունք գրանցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի տնային խաղում, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Եթե Մացարին պաշտոնանկ լինի, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի իտալական «Միլանի» և «Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն։

Իտալացի մասնագետը 2023 թվականի նոյեմբերի 14-ից է գլխավորում «Նապոլին», պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Նապոլին» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 24 խաղից հետո 36 միավորով 9-րդն է:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ