Logo

Մ23 ԵԱ. Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

22:01 / 19.03.2023Ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյան-2023

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը (86 կգ) հաղթեց ադրբեջանցի մրցակցին 8-5 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալ:

Վրացի ըմբիշին մեկնարկում պարտվելուց հետո Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոսեհին ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Պապիկյանը (70 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, Էդիկ Հարությունյանն (57 կգ) ու Մարտին Սիմոնյանը՝ բրոնզե մեդալակիրներ (125 կգ), Մենուա Յարիբեկյանին (74 կգ) քառորդ եզրափակիչում հաղթած ռումինացի մրցակիցը հասել էր եզրափակիչ, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գորգիտչիանիի հետ ու պարտվել 0-10 հաշվով, Տիգրան Ղազարյանը պարտվել էր քառորդ եզրափակիչում, իսկ Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում զիջել էր մոլդովացի Ռադու Լեֆրետին:

Այսպիսով՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը պայքարը Եվրոպայի Մ23 առաջնությունում ավարտում է 6 մեդալով՝ 3 արծաթ և 3 բրոնզ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա