Հայաստանը հերթական մեդալները նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում ու հրում վարժություններում: Կարեն Մարգարյանը նվաճեց արծաթե մեդալ՝ գրանցելով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք:
Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 չեմպիոն։


