Logo

Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը՝ բրոնզե մեդալակիր

00:30 / 19.03.2023Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը (125 կգ) առանց պայքարի դարձավ բրոնզե մեդալակիր: 

Հայ ըմբիշը մեկնարկել էր  քառորդ եզրափակիչից, որում 3-10 հաշվով պարտվել էր  ադրբեջանցի  Վահիկ Գալաևին: Վերջինս կիսաեզրափակիչում ծեծկռտուք էր սարքել Վրաստանի ներկայացուցիչ Սոլոմոն Մանաշվիլիի հետ, և  երկուսն էլ որակազրկվել էին, ինչի արդյունքում Սիմոնյանը հնարավորություն էր ստացել եզրափակիչի ուղեգիրը վիճարկել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Կոչանովի հետ: Վերջինիս պարտվել էր 0-10 հաշվով: Բրոնզե մեդալի համար էլ հայ մարզիկը պետք է գոտեմարտեր ավելի վաղ որակազրկված Սոլոմոն Մանաշվիլիի հետ: Այսպիսով՝ գոտեմարտը տեղի չի ունենա, ու Մարտին Սիմոնյանը կպարգևատրվի բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Պապիկյանը (70 կգ) դարձել էր արծաթե,  Էդիկ Հարությունյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր, Կնյազ Իբոյանն (86 կգ) ու Մեժլում Մեժլումյանը (61 կգ) դուրս են եկել եզրափակիչ, Տիգրան Ղազարյանը պարտվել էր քառորդ եզրափակիչում, Մենուա Յարիբեկյանին (74 կգ) քառորդ եզրափակիչում հաղթած ռումինացի մրցակիցը հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գորգիտչիանիի հետ, վրացի ըմբիշին մեկնարկում պարտված Սերգեյ Սարգսյանը (92 կգ) ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ու սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոսեհի հետ: Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում պարտվել էր մոլդովացի Ռադու Լեֆրետին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ