Logo

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:06 / 17.03.2023Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը եզրափակիչի ուղեգիր նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:

Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ: 

Երեք գոտեմարտերում հայ ըմբիշը միավոր չի տվել մրցակիցներին՝ 24-0: Մարտի 18-ին կայանալիք եզրափակիչում Հայկ Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս չորս ներկայացուցիչները պարտություն են կրել։

Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին, որը հասել է եզրափակիչ՝ Հայաստանի ներկայացուցիչին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար։ Մարտի 18-ին Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի լեհ Ռոման Շչևցի հետ։ Հաղթողը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի հետ։

Տիգրան Ղազարյանը (65 կգ) նույնպես պայքարը սկսել է քառորդ եզրափակիչ, որտեղ 5-8 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Զոպալիին ու լքել պայքարը։

Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Մարտի 18-ին Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։

Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) որակավորման փուլում 1-6 հաշվով պարտվել է մոլդովացի Ռադու Լեվտերին, որն էլ հաջորդ գոտեմարտում 1-11 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Օքթայ Սիֆթչին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա