Logo

Մ23 ԵԱ. Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

20:12 / 18.03.2023Վիդեո
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը (57 կգ), 13-2 հաշվով վաղաժամ հաղթելով ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին, նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որում 2-3 հաշվով պարտվել էր թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինս հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով լեհ Ռոման Շչևցին, ստացել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն։ 

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչի ուղեգիր են նվաճել  Հայկ Պապիկյանը (70կգ), Մեժլում Մեժլումյանը (61կգ) և  Կնյազ Իբոյանը (86 կգ):

Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։

Սերգեյ Սարգսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում 6-17 հաշվով զիջել է վրացի ըմբիշին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա