Logo

Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

19:56 / 27.10.2023Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ։

Կիսաեզրափակիչում Շանթ Խաչատրյանը (72 կգ) 6-14 հաշվով պարտվեց չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Դմիտրի Ադամովին, իսկ Հայկ Խլոյանը (97 կգ) 0-9 հաշվով զիջեց Պավել Խլինչուկին։ Խաչատրյանը և Խլոյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ) պարտվել էին քառորդ եզրափակիչում, իսկ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)՝ մեկնարկային գոտեմարտում։  

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով ու ելույթն ավարտել 2 մեդալով։ Մանվել Խնձրցյանը (57 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մեժլում Մեժլումյանն (61 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա